Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 03 Օգոստոսի, 2023 in Պատմություն
201 դիտում

Սան Ստեֆանոյի պայմանագրի 19-րդ հոդվածի համաձայն Օսմանյան կառավարությունը պետք է Ռուսաստանին վճարեր 1․ 400 միլիոն ռուբլի կոնտրիբուցիա։ Բացի 16-րդ հոդվածից , Արևմտյան Հայաստանի հայերի հարցին վերաբերվում նաև պայմանագրի 25 և 27-րդ հոդվածները։ Պայմանագրի 25-րդ հոդվածը վերաբերում է ռուսական զորքերի ետ քաշմանը Արևմտյան Հայաստանից,այն է «Ասիական Թուրքիայի մաքրումը ռուսական զորքից տեղի կունենա վեց ամսվա ընթացքում,վերջնական հաշտությունը կնքելուց հետո»։ 

Սան Ստեֆանոյի պայմանագրի 27-րդ հոդվածի համաձայն,Թուրքական կառավարությունը իրավունք չուներ պատժելու և հետապնդելու այն անձավորություններին,որոնք պատերազմի ժամանակ օգնել էին ռուսական բանակին և նպաստել նրա հաղթանակի գործին։Դա առանձնապես կարևոր նշանակություն ուներ հայերի համար,որովհետև սլավոնական ժողովուրդները արդեն ձեռք էին բերել իրենց անկախությունը ռուս ժողովրդի եղբայրական օգնության շնորհիվ,իսկ հայերը դեռևս շարունակելու էին մնալ թուրքական բռնակալության տակ և հարկավոր էր այդ հաշվի առնել։Դրա համար պայմանագրի այդ հոդվածում նախատեսված է եղել․ Պայծառափայլ Դուռը պարտավորություն է վերցնում ոչ մի կերպ չհետապնդել և թույլ չտալ հետապնդելու թյուրքահպատակներին,որոնք պատերազմի ժամանակ հարաբերություն են ունեցել ռուսական բանակի հետ»։ Թուրքական պետություն փաստորեն դուրս էր վռնդվում Բալկանյան թերակղզուց,Բաթումից և Արևմտյան Հայսատնի մի զգալի մասից,որ անշուշտ ուներ առաջադիմական նշանակություն,և որոնց համար «․․․ Ռուս ժողովուրդը կորցրել է մոտավորապես 200․ 000 մարդ․․․ »։

Ռուսաստանը հետագայում հրաժարվում է իր մտադրություններից Արևմտյան Հայաստանի նկատմամբ։Ռուսաստանի այդ պահանջի իրագործումը հանդիպում է նաև Անգլիայի համառ դիամդրությանը։Արևմտյան Հայաստանի ինքնավարության ստեղծումը նշանակում է Ռուսաստանի ազդեցության տարածումը ամբողջ Մերձավոր Արևելքի և Տրապիզոնից Իրանի վրայով դեպի Հնդկաստան տանող առևտրական ճանապարհի վրա ու ներթափանցել Հնդկաստան։Այդ պատճառով էլ անգլիական դիվանագիտությունը բոլոր միջոցները գործադրում էր Ռուսաստանին Արևմտյան Հայաստանից դուրս մղելու և իր ազդեցությունը այնտեղ ամրապնդելու համար։Այդ պատճառով էլ Անգլիան համառ դիմադրում էր Ռուսաստանին Արևմտյան Հայաստանի հարցում։Իսկ Ռուսաստանը,որը շատ էր թուլացել Ղրիմի կամպանիայի և այնուհետև ռուս-թուրքական 1877-1878թթ․ պատերազմի ժամանակ,ի վիճակի չէր դիմադրելու եվրոպական տերությունների ճնշումներին ու սպառնալիքներին և ստիպված է լինում Արևմտյան Հայաստանի հարցում տեղի տալ։

Միջազգային դիվանագիտության մեջ անվանապես մուտք գործեց Արևմտյան Հայաստանի հարցը, որը հետագայում այնքան հոգսեր պատճառեց անպաշտպան արևմտահայությանը հատկապես դրան հաջորդող վերջին հիսուն տարիների ընթացքում։ Սան-Ստեֆանոյի որոշումներից դժգոհ էին բոլոր կողմերը։Թուրքական պետությունը դժգոհ էր,քանի որ կորցնելով եվրոպական մարզերն ու աֆրիկյան տիրույթները,միտք ուներ ամրանալու Փոքր Ասիայում,հենվելով մահմեդաբնակ ազգերի վրա,ծնունդ տալով թուրանական նոր պետության։Համիդն իր արտգործնախարար,մահմեդականացած հույն Կարաթեոդոր փաշայի բերանով եվրոպական մեծերից օգնություն էր աղերսում նույնիսկ փաստաթղթի ստորագրումից հետո։ Անգլիան գոհ չէր,որովհետև Ռուսաստանի ամրանալը Անդրկովկասում ուղղակի սպառնալիքներ էր ստեղծում ոչ միայն Փոքփ Ասիայի,այլև բրիտանական թագուհու թագի մարգարիտ հանդիսացող Հնդկաստանի զավթմանը։Լոնդոնի կաբինետը նոր բհիստերիայով դիմեց Ավստրո-Հունգարիային՝ նրան խոստանալով Բոսնիան և Հերցեգովինիան,Ֆրանսիային «տալով» Ալժիրն ու Թունիսը,Օտտո Բիսմարկին առաջարկելով տնտեսական գոտիների բաժանել Թուրքիան և մեծ բաժին հատկացնել Եվրոպայի քարտեզի վրա մի քանի տարի առաջ միավորված տեսքով հայտնված կայզերական Գերմանիային։ Անգլիան Եվրոպան միավորեց Ռուսաստանի դեմ,և պահանջ առաջացավ ՍանՍտեֆանոյի դաշնագիրը վերանայել Բեռլինում այն տերությունների մասնակցությամբ,որոնք ստորագրել էին Փարիզի խաղաղության պայմանագրի տակ։ Ռուսաստանը ևս դժգոհ էր։Ռուսական զորքերը ծով արյուն էին թափել Շիպկայի և Պլևնայի պատերի տակ,Բայազետի մատույցներում,Կարսի բերդ-ամրոցի գրավման պահին։Նրանք հաղթանակ էին տարել օսմանյան կայսրության դեմ մղած հերոսական պատերազմում ,սակայն այժմ իրենց դեմ հանդիման կանգնած էր Բրիտանական ծովագայլը համաեվրոպական պատերազմի սպառնալիքով։ Հայ ժողովուրդը սկզբում,իր ընտրանու արտահայտությամբ,ցնծության մեջ էր։Կեսհազարամյա պատմության ընթացքում Թուրքական  դիվանագիտական փաստաթղթերում առաջին անգամ ճանաչում և արձանագրում էր«Հայաստան բառը,խոստանում,նույնիսկ պարտավորվում բարեեփոխումներ մտցնել այդ երկրում։ Հայերի ինքնավարություն տալու ճարպիկ խաղը ձևավորվել էր Լոնդոնի կաբինետում,հանձնարարվել Կ․ Պոլսի անգլիական դեսպան Աուստեն Հենրի Լեյարդին՝ ոչ միայն բացատրել ու համոզել Համիդ 2-րդին թակարդի հետագա ընթացքը,այլև Ն․ Վարժապետյանի այդ ուղղությամբ կատարվելիք քայլերին ազատություն տալ։Բայց ոչ բոլոր հայերն էին ռոմատիկ կամ միամիտ։ Արմատական թևի պատկանող,հայատառ թուրքերեն «Մյունատի»,հետո«Թերճիման Էֆքյար»  պարբերականի խմբագիր Կարապետ Փանոսյանը Ազգային ժողովի բեմ է բարձրանում և զայրացած ասում․ «Ի՞նչ եք անում,ու՞ր եք տանում ազգը,սևագլուխ և ինքնակոչ դիվանագետներ․․․ ո՞վ կտա մեզ ինքնավարություն,ո՞րի վրան եք դնում ձեր հույսը։Այն շահամոլ և նենգ Եվրոպայի վրա,որն ուզում է պահպանել Թուրքական պետության գոյությունն իր շահադիտական նպատակների համար»։ 

Շարունակելի․․․