Արևմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Լիդիա Մարգոսյանի ողջույնի խոսքը 

  • by Western Armenia, 04 Դեկտեմբերի, 2023 in Պաշտոնական
74 դիտում

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Լիդիա Մարգոսյանը ողջունի խոսք է ասել Մոնտեվիդեո քաղաքում  Արևմտյան Հայաստանի ժառանգությունը ցուցահանդեսի բացման ժամանակ: 

Արեւմտյան Հայաստանի կառավարությունը ուրախ է ողջունել Ձեզ Արեւմտյան Հայաստանի ժառանգությունը  ցուցահանդեսին:

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Մոնտեվիդեոյի գերատեսչական խորհրդին բարեհամբույր համագործակցության և  Մոնտեվիդեոյում  Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ուրուգվայի պատվավոր հյուպատոս՝ դոկտոր Պաբլո ԹԱՅԼԱՆՅԱՆԻ նախաձեռնության համար, ով նախաձեռնել է այս ծրագիրը:

Այս ցուցահանդեսի միջոցով դուք կխորասուզվեք բնիկ ժողովրդի աշխարհ։ Բնիկ ժողովուրդի,  որի գոյությունն ավելի քան 10000 տարվա վաղեմություն ունի և որը  աշխարհի հնագույն պետություններից մեկն ՝ ով   աշխարհի ազգերի և երկրների տոհմածառի սկիզբն է դրել։ Հայ ազգի տարածքը, որը գտնվում է երեք ծովերի՝ Սև, Միջերկրական և Կասպից ծովերի միջև` թաքնված գանձ է, որը  զարմացնում էնրանց, ովքեր բախտ են ունեցել բացահայտելու դա։

Արեւմտյան Հայաստանը ունի բազմաթիվ բնական սրբավայրեր: Հայ ժողովրդի  խորհրդանիշը   Արարատ լեռըն է որը, ինչպես Ֆուձիյամա  լեռը ճապոնացիների համար, սուրբ լեռ է: Դա աստվածաշնչյան լեռն է, որի վրա իջավ Նոյի տապանը. Այն համարվում է արարչության վայր՝ մի տեսակ կապ ստեղծելով երկնքի և երկրի միջև։

Հայաստանը ծագող և մայր մտնող արևի երկիրն է, արևի հանգրվանը, որն ամեն գիշեր սուզվում է Վանա լիճը, որպեսզի վերադառնա իր ննջարան, և որտեղից ամեն առավոտ դուրս է գալիս՝ տարածելով իր ծիրանագույն փայլը, որը բնորոշ է Վանա լճի և .Արևմտյան Հայաստանի սրբազան.վայրերի գեղեցիկ և բնական լանդշաֆտին:

Ինչպես վկայում են հին միջագետքյան սեպագիր աղբյուրները՝ Արևմտյան Հայաստանի այս սրբավայրերը հայ ազգի հարուստ  քաղաքակրթության  առհավատչյան են:

Այստեղ պատկերված է երկու օրինակ՝ Նեմրութ լեռը՝ հայ աստվածների պանթեոնը և Պորտասարի հնավայրը, որի տարիքը ավելի քան 11000 տարի է  և հանդիսանում է աշխարհի ամենամեծ ու հնագույն հուշարձաններից մեկը։

Ժամանակին հանընթաց՝ Քրիստոնեության մուտքով Արևմտյան Հայաստան, այս երկրի տարածքը պատվեց եկեղեցիներով և վանքերով՝ իրենց բնորոշ ճարտարապետությամբ, լինի դա քարանձավային, ինչպիսին է Գեղարդի ժայռափոր վանական համալիրը, թե դասական հայկական, անմիջապես ճանաչելի, ինչպես օրինակ. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին։

Շատ հայկական վանական համալիրներ դադարել են գոյություն ունենալ 1894 թվականին Աբդուլ Համիդ II-ի կողմից իրականացված հայերի ջարդերից հետո։

Բնիկ հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանական ծրագրերին զուգընթաց, հայերի ցեղասպանությունը և տարածքների օկուպացումը հիմք են դրել հայկական ժառանգության ապօրինի յուրացմանը։

Արևմտյան Հայաստանում կան   իսլամացված վայրեր, ինչի մասին վկայում են Այնթապի քաղաքային եկեղեցին, որը վերածվել է մզկիթի, և Դարոյնք վանական համալիրը, որը նույնպես վերածվել է մզկիթի։

Վերջապես, Արևմտյան Հայաստանի ժառանգության այս ցուցահանդեսը չի կարող անտեսել բերդերի վեհությունը, որոնց մնացորդները վկայում են ժամանակի թագավորական նկրտումների մասին:

Առաջին հերթին Տիգրանակերտի ամրոցը, որը մ.թ.ա. առաջին հազարամյակում Հայաստանի 12 մայրաքաղաքներից մեկն էր, և Անին, որը Մեծ Հայքում հիմնադրված վերջին մայրաքաղաքն էր միջնադարում։

Ծրագիրը ծավալուն է, և մենք ուրախ ենք, որ կարող ենք ձեզ հետ կիսել մեր քաղաքակրթության արժեքները:

Շատ շնորհակալություն

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Լիդիա Մարգոսյանի ելույթի տեսատարբերակը կարող եք դիտել  Western Armenia Tv-ի  յութուբյան էջում ։ 

https://youtu.be/pUz6kXnqcrI