Բաքվի դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտեց 18 տարվա ազատազրկման

  • by Western Armenia, 07 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
39 դիտում

Բաքվի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Հիշեցնենք` Արևելյան Հայաստանի  ՊՆ–ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը հերթական ապատեղեկատվությունը տարածելու առիթը բաց չթողեց` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։ 

Արևելյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրեց մի տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են Բաքվի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային  Գագիկ Ոսկանյաին, զրուցում նրա հետ, հետո ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: