Բաքվի զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. զոհ ունենք

  • by Western Armenia, 04 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
53 դիտում

Բաքվի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչ հետևանքով զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է Արևելյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը»,– ասված է հաղորդագրությունում։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Հիշեցնենք` Արևելյան Հայաստանի ՊՆ–ն հայտնել էր նաև, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Գերատեսչությունը չէր նշել, թե զինծառայողն ինչ հանգամանքներում է վիրավորվել։