Բաքվում հերթական դատական ​​ֆարսն է սկսվում՝ այս անգամ գերության մեջ գտնվող Գագիկ Ոսկանյանի «գործով»

  • by Western Armenia, 29 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
60 դիտում

Բաքվում նոյեմբերի 30-ին նշանակվել է դատական ​​նիստ՝ բանտարկյալ Գագիկ Ոսկանյանի դեմ հարուցված կեղծ գործով։

2023 թվականի օգոստոսի 16-ին պահեստազորի և ուսումնական ճամբարի մասնակից Գագիկ Ոսկանյանն  ինքնակամ լքել է մարտական ​​դիրքը։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ իրենք գերեվարել են Գագիկ Ոսկանյանին։

Օգոստոսի 18-ին ադրբեջանական դատարանն ապօրինի ձերբակալել է Ոսկանյանին։ Բաքուն  իր ավանդական ոճով մի քանի հոդվածներով քրեական գործ է սարքել Ոսկանյանի, ինչպես նաև այլ հայ բանտարկյալների դեմ։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նիստը տեղի կունենա վաղը Սաբունչու շրջանային դատարանի վարչական շենքում՝ Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանի դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ։

Ոսկանյանը մեղադրվում է ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու պատրաստության մեջ։