Բաքվում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի շինծու գործով դատական նիստը

  • by Western Armenia, 04 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
46 դիտում

Բաքվում մեկնարկել  է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դեմ հարուցված շինծու գործով դատական գործընթացը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստն ընթանում է Բաքվի Սաբունչիի շրջանային դատարանում Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլլա Մամեդովի նախագահությամբ։ Նշվում է, որ նախապատրաստական ​​նիստում հստակեցվելու են մեղադրյալի և տուժողների անձնական տվյալները։ Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին պահեստազորում հաշվառված, ուսումնամարզական հավաքի մասնակից Գագիկ Ոսկանյանը լքել էր մարտական ​​դիրքը։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ադրբեջանական կողմը գերեվարել էր Ոսկանյանին։ Օգոստոսի 18-ին ադրբեջանական  դատարանի որոշմամբ Ոսկանյանը կալանավորվել էր «Հայաստանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն խմբի կողմից  Բաքվի պետական ​​սահմանը խախտելու» մեղադրանքով։