Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգում հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ. քննարկել են  Բերձորի ճանապարհը բացելու վերաբերյալ որոշումը

  • by Western Armenia, 14 Հունիսի, 2023 in Քաղաքականություն
152 դիտում

ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում (Ստրասբուրգ): Աշխատանքային այցի նպատակն է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ քննարկել ՀՀ-ԵԽ համագործակցության շրջանակներում Արդարադատության նախարարության բարեփոխումային օրակարգը, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտներում գրանցած համատեղ ձեռքբերումները և համագործակցության հեռանկարները:

Կողմերը քննարկել են դատաիրավական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտման հիմքով կարգապահական վարույթներ հարուցելու և կատարողական վարույթների վերաբերյալ դատարանի որոշումները:

Նախարար Մինասյանը հատուկ ընդգծել է Հայաստանն ընդդեմ Բաքվի իշխանությունների գանգատների շրջանակներում ՀՀ կառավարության պահանջի հիման վրա Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումները, որոնք վերաբերում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո Բաքվի իշխանությունների կողմից խաղաղ բնակչության, գերեվարված և պահվող անձանց նկատմամբ թույլ տրված կոնվենցիոն խախտումներին: Մինասյանը կարևորել է նաև ՄԻԵԴ-ի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Բերձորի ճանապարհով անհրաժեշտ տեղաշարժը:

Կողմերը քննարկել են նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ՄԻԵԴ վճիռների կատարումը վերահսկելու առկա մեխանիզմները:

Արևմտյան Հայաստանի կառավարությունը հիշեցնում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դուրս գա Արցախի բոլոր օկուպացված տարածքներից։