Երուսաղեմի հայ համայնքի նկատմամբ բռնությունների աճ կա․ France24

  • by Western Armenia, 02 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
58 դիտում

France24-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասում տիրող իրավիճակին՝ գրելով, որ Երուսաղեմում ծայրահեղ աջերն ահաբեկելով տեղի հայ համայնքին՝ փորձում են ստիպել վաճառել հայկական թաղամասի մի մասը։ Ըստ հոդվածագրի՝ հայ համայնքի նկատմամբ բռնությունների աճ կա, և հայ համայնքի որոշ անդամներ ասել են, որ հողերը հետ գնելու հարցից բացի, իրենց ավելի ու ավելի քիչ ապահով են զգում: France24-ը նշում է, որ չնայած ահաբեկումներին, հայ համայնքի անդամներն ասում են, որ ցանկանում են շարունակել մոբիլիզացիան ընդդեմ հյուրանոցի կառուցման՝ նստացույցերի և ցույցերի միջոցով։«Երուսաղեմի հայ համայնքի պատմական «Կովերի այգին» 2021 թվականին գնվել է ավստրալացի գործարարի կողմից՝ այնտեղ հյուրանոց կառուցելու նպատակով։ 

Մի քանի շաբաթ է, ինչ նախագծին դեմ  հայ համայնքը ենթարկվում է ահաբեկման՝ նոր սեփականատերերի կողմից։ Ընդամենը մի քանի ամսում Երուսաղեմի այս ավտոկայանատեղին դարձել է քաղաքական հակասությունների կենտրոն»,-գրում է France24-ը՝ նշելով, որ հին քաղաքի մուտքի այս տարածքը ներկայացնում է հայկական թաղամասի 25%-ը։ Սակայն 2021 թվականին Երուսաղեմի պատրիարքարանը՝ հայ համայնքի կրոնական իշխանությունները, որոշել են մի քանի շինությունների հետ 99 տարի վարձակալությամբ վաճառել մի գործարարի։

Երուսաղեմի հայկական թաղամասը հատուկ կարգավիճակ ունի։ Այն հազարավոր տարիներ հայկական հող է եղել իբրեվ Արևմտյան Հայաստան։ Այս հողը ազատագրվել է Արևելքի լեգեոնի կողմից 1918 թվականին եվ փոխանցվել է ֆրանսիական և բրիտանական մանդատի տակ 1920 թվականին՝ խաղաղ բնակչության պաշտպանության համար՝ Սեւրի պայմանագրի ստորագրումից հետո։ Արեւմտյան Հայաստանը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը կանգնել իր կողքին՝ պաշտպանելու մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածն ու մեր իրավունքները։