Էրգիր վերադարձրած գրողը․ հրատարակվել է Մուշեղ Գալշոյանի գործերի ժողովածուն

  • by Western Armenia, 30 Նոյեմբերի, 2023 in Մշակույթ
113 դիտում

Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն» վիպակը, «Մարութա սարի ամպերը» պատմվածաշարը, «Ագռավաքար» էսսեների եւ ակնարկների շարքը ընթերցողին են ներկայացվել մեկ գրքով։ Ժողովածուն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ գրողի ծննդյան 90-ամյակի առթիվ։ Գրքում պահպանվել են       հեղինակային ուղղագրությունը եւ կետադրությունը, որպեսզի ընթերցողն ավելի լավ զգա գրողի շեշտադրումները, ոգին ու ժամանակը։ «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում կայացավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին գրողի ընտանիքի անդամներ, գրչընկերներ, բարեկամներ ու ընթերցասեր հասարակություն։ Երեկոն վարում էր «Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրող Դավիթ Սամվելյանը, ով կազմել և հրատարակության է պատրաստել գիրքը:Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել է Արևելյան  Հայաստանի Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը ջարդերի ժամանակ։