Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին վանդալիզմը շարունակվում  է

  • by Western Armenia, 05 Դեկտեմբերի, 2023 in Մշակույթ
44 դիտում

Բաքուն  հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական եկեղեցի վերականգնելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։

Նշվում է, որ ըստ Հադրութ քաղաքի նորամշակ գլխավոր հատակագծի` հնագիտական պեղումներ իրականացնելուց հետո այն կվերականգնվի։

Նախատեսվում է նաև եկեղեցում ստեղծել «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարան։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի իշխանությունները տարբեր պատրվակներով արգելում են ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելության մուտքը օկուպացված Արցախի տարածքներ։ ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելություն չի մեկնել  Արցախ նաև 2023–ի սեպտեմբերին արցախահայերի բռնի տեղահանությունից հետո։

Նշենք, որ Ըստ Մակար Բարխուդարյանի` եկեղեցին կառուցվել է 1621 թվականին։ Եկեղեցին վերանորոգվել է 1819 թվականին, որի ժամանակ էլ տեղադրվել է գմբեթը։ Վերանորոգումը իրականացվել է 2007 թվականին արմատներով ազոխեցի ռուսաստանաբնակ բարերար Միխայիլ Բաղդասարովի ֆինանսական օժանդակությամբ։