Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող իրավական ակտերը

  • by Western Armenia, 29 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
108 դիտում

Իրավաբան Հարություն Բաղդասարյանը անդրադարձ է կատարել Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող այն իրավական ակտերին որոնք հիմք են տալիս պնդելու, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հրադադարի պայմանավորվածություն, այն կնքվել է սպառնալիքի տակ և չունի միջազգային իրավական պայմանագրին բնորոշ հատկանիշներ։ Բաղդասարյանը հիշեցրել է , որ 1918թ. հունիս-հուլիս ամիսներին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն հասկացությունը ձևավորվելիս, Արցախը եղել է անկախ վարչա-քաղաքական տարածք, ինչը հռչակվել է 1918 թ. հուլիսի 22-ին Շուշիում, Արցախահայության անդրանիկ համագումարում և ունեցել է իր Ազգային Խորհուրդը, ժողովրդական կառավարությունը և զինված ուժերը:

Ազգերի Լիգայի կողմից Արցախը  ճանաչվել է որպես վիճելի տարածք, այն չի ճանաչվել որպես Ադրբեջանի տարածք: Արդեն 1919 թ. օգոստոսի 22-ին, թուրք-ադրբեջանական սպառնալիքների տակ, ԱՀ 7-րդ համագումարը հաշտության պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, ըստ որի՝ Արցախը  ժամանակավորապես ընդգրկվում էր Ադրբեջանի իրավասության տակ՝ մինչև նրա վերջնական կարգավիճակը կորոշվեր Փարիզի Խաղաղության վեհաժողովում, այն պայմանով, որ ադրբեջանական զինված ուժերը մուտք չեն գործի Արցախ։ Սակայն, 1920 թ. մարտի 22-ի գիշերը, թուրք-ադրբեջանական ուժերը ներխուժել են մայրաքաղաք Շուշի, որն այդ ժամանակ ուներ 60.000 բնակչություն (որի 78 տոկոսը հայեր էին), ավերել և հրդեհել են այն, որի ընթացքում զոհվել են 35 000 արցախահայեր կամ Արցախի բնակչության մոտ 20 %-ը։

 Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի կողմից 1920 թ. փետրվարի 24-ին ներկայացվել է «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» փաստաթուղթը, որի տակ դրված են Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի, լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները: Սույն զեկույցում հստակեցվել են սահմանազատման սկզբունքները Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստան պետության և Վրաստանի Հանրապետության միջև։ Միջազգային իրավունքում Իրավարար վճիռը վերջնական է և պարտադիր է կատարման համար: Այն չունի ժամանակային սահմանափակում, և նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից: Միջազգային իրավունքը, մասնավորապես՝ Հաագայի կոնվենցիայի /միջազգայնագրի / (1907թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում: Ըստ միջազգային իրավունքի՝ կողմերը, համաձայնվելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ:

Իրավարարությունն ի կատար ածելու կողմերից մեկի մերժումը չի ազդում վճռի վավերականության վրա: Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը ներկայացվել է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև 16 այլ երկրի կողմից, ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար՝ Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա։

Այս հոդվածը համահունչ է միջազգային իրավունքին, որը պաշտպանում է Արևմտյան Հայաստանը 2004 թվականի դեկտեմբերի 17-ին Շուշիում վերակազմավորվելուց հետո: