Հնդկաստանը շարունակելու է համագործակցությունը Արևելյան Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում

  • by Western Armenia, 05 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
47 դիտում

Հնդկաստանը շարունակելու է համագործակցությունը Արևելյան Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արևելյան Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։«Երբ պաշտպանության ոլորտում համագործակցում ենք որեւէ երկրի հետ, դա միայն տեխնիկական համագործակցություն չէ, այլ նաեւ կարողությունների զարգացում։ Այսպիսով, մենք շարունակելու ենք այդ համագործակցությունը», ասաց դեսպանը։