Հրատարակվել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը

  • by Western Armenia, 10 Փետրվարի, 2023 in Մշակույթ
81 դիտում

Նախորդ տարի մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» հրատարակել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այն հրատարակվել է հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ և արվեստի պատմության պրոֆեսոր Թալին Գրիգորի խմբագրությամբ:

Գրքի հրատարակման նպատակն է տարածել և հանրահռչակել հայկական մշակույթը Հայաստանի սահմաններից դուրս, չեզոքացնել պատմաիրավական խեղաթյուրումներն ու ապատեղեկատվության տարածումը:

Արևմտյան Հայաստանը  շնորհավորում է ՀՃՈՒ հիմնադրամի ողջ աշխատակազմին, հերթական փալուն հրատարակության առիթով , քանի որ տարբեր լեզուներով հրատարակությունները մեծացնում են ինֆորմացիայի հանրայնացմանն ու տարածմանը։