Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Մարտունու շրջանի 324 ընտանիքներին

  • by Western Armenia, 08 Նոյեմբերի, 2022 in Հասարակություն
95 դիտում

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների հետ հասցեական մարդասիրական օգնություն են ցուցաբերել Արցախի Մարտունու շրջանի 324 ընտանիքներին:

Այս մասին տեղեկանում ենք Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքից: 

«Մարտունեցիները ստացել են առաջին անհրաժեշտության իրեր և մթերային ապրանքներով լի տոպրակներ», - ասված է հրապարակման մեջ։