Ֆրանսիայի Սենատը պահանջում է արագացնել  Արևելյան Հայաստանին զենքի մատակարարումները

  • by Western Armenia, 02 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
46 դիտում

Ֆրանսիայի Սենատը խորհուրդ է տվել հնարավորինս արագ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը Արևելյան Հայաստան՝ հաշվի առնելով այս տեխնիկայի արդյունավետությունը։

Ֆրանսիայի Սենատի հաղորդագրության համաձայն, Արևելյան Հայաստանը վերջերս Thales-ից երեք GM200 ռադիտեղորոշիչ կայանների պատվեր է ստորագրել, և քննարկումներ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։

Սենատը նաև նշել է, որ ֆրանսիական Bastion տիպի 24 զրահամեքենա արդեն ուղարկվել է Արևելյան Հայաստան, որոնց պետք է միանան ևս 26 նույն տիպի մեքենաներ, որոնք հիմա արտադրվում են։

«Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են Արևելյան Հայաստանին «պաշտպանական» զենք մատակարարել։ Պաշտպանական և հարձակողական զենքերի այս տարբերակումը իրականում այնքան էլ գործնական չէ, ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատերազմը: Չկրկնենք նույն սխալները և չհետաձգենք այն սարքավորումների մատակարարումը, որոնք անհրաժեշտ կլինեին ի սկզբանե։ Այդ իսկ պատճառով մենք պետք է օպերատիվ արձագանքենք Արևելյան Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, հատկապես՝ կապված նրանց հրետանու կարիքի հետ», – ասել են Ֆրանսիայի Սենատում: