Դիարբեքիրի Սուր պատմական շրջանում, «վտանգավոր լինելու» անվան տակ, պատմական կառույցներ են ավիրվում։ Թուրքիայի ճարտարապետների պալատը զգուշացրել է, որ այդ կառույցների վերացման հետևանքով լիովին կանհետանա նաև այդ շրջանի պատմությունը։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, ահազանգում է թուրքական «Էվրենսել» պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Սուր պատմական շրջանում 2015 թ․ դեկտեմբերի 2-ին հրապարակված փողոց դուրս գալու արգելքից հետո սկսված ավիրումը շարունակում է նոր ծավալներ ստանալ։

ճարտարապետների պալատի Դիարբեքիրի մասնաճյուղի համանախագահ Ֆերիթ Քահրամանը հայտնել  է այդ ավիրմանը վերջ տալու անհրաժեշտության մասին՝ նշելով․ «Մշակութային ավիրումն էլ պիտի սահման ունենա։ Հարկ է տեսնել, որ քանդելոց ոչ մի բան չի փոխվի։ Անհրաժեշտ է հրաժարվել ավիրման քաղաքականությունից, վերանորոգել կամ վերականգնել այդ պատմական կառույցները»։

Սա Արևմտյան Հայաստանի տարածքում կազմակերպված մշակութային եղեռնի քաղաքականության ցայտուն օրնակ  է,որը չի դատապարտվում քաղաքակիրթ աշխարհի կողմից։