Մեզ ընդհանրապես փոխհատուցում պետք չէ, տարեք մեր հողերի վրա՝ ապրենք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Քաշաթաղի բնակիչ Փակահան համայնքի բնակիչ Տիգրան Օհանջանյանը։

Ակցիայի մասնակիցը նշեց, որ իրենք ոչինչ չեն հասցրել իրենց վերցնել, քանի որ իրենց ժամ առաջ են զգուշացրել դուրս գալ տնից:

Ակցիայի մասնակից մի կին էլ նշեց. «Քանի որ այսօր մեր անվտանգությունը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, թող Արայիկ Հարությունյանն ապահովի Միջնավանի ժողովրդի ոտնամուտքը իրենց բնակարանները: Մարդիկ պատրաստ են այսօր գնալ ու ապրել իրենց պապենական հողում: Եթե անվտանգության հարցերը լուծված լինեն, բոլորն էլ պատրաստ են գնալ ու ապրել իրենց հողում»:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներից մեկը, որը հանդիպում էր ունեցել կառավարությունում, լրագրողներին ասաց. «Հուլիսի 15-ին, ժամը 14-ին 5 համայքնների ղեկավարներ պետք է մասնակցեն որոշման քննարկմանը,որի ժամանակ վերջնական լուծում կառաջարկի տվյալ հարցին»։

 Դրանից հետո ակցիան ավարտվեց:

Արևմտյան Հայաստանը ևս մեկ անգամ հայտարարում է ,որ Արցախից տեղահանված ընտանիքների վերադարձը իրենց բնօրրան նրանց քաղաքցիական իրավունքն է և Արևմտյան Հայաստան սատարում է ցանկացած դրական քայլի,որը կօգնի մեր եղբայրներին և քույրերին իրեն հարազատ տները վերադառնալուն։