Քաջքար, Խաչեքար, Խաչքար,Քաջքարա լեռ, լեռնագագաթ Պոնտական լեռնահամակարգում, Խաղտյաց (Պարխարյան) լեռներում, Խոտըջրի շրջանում․Արևմտյան Հայաստան։ Համանուն լեռը, որը Խաղտյաց լեռների ամենաբարձր գագաթն է (3706 մ), գտնվում է Համշեն ավանից մոտ 16 կմ արևելք, Սպեր գյուղաքաղաքից 23 կմ հյուսիս։ Սրա վրա է գտնվում Խաչքար վանքը, իսկ լեռնագագաթից ոչ հեռու, մի բլրի վրա կա Սուրբ Սարգիս մատուռ։