ԿԻԼԻԿԻԱ — Շվեյցարիայում երթ է կազմակերպվել՝  ի նշան Աֆրինի ռազմական գործողության նկատմամբ  բողոքի։ Հազարանոց եթին մասնակցում էին 37 տարբեր երկրներից գրողներ, ակադեմիկոսներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Երթը  սկսվել է Շվեյցարիայի Լոզան քաղաքից։ Բողոքի ցույցի մասնակիցները կքայլեն դեպի Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակ։ Երթի մասնակիցները պահանջում են քայլեր ձեռնակել՝  Աֆրինում  Թուրքայի զինուժի կողմից սկսած ռազմական գործողությունը կանխելու համար։

Մասնակիցները նաև կոչ են արել դադարեցնել Աֆրինի ռազմական գործողությունը, որը խաղաղ բնակիչների մահվան պատճառ է դարձել։   Լոզանում անցկացված բողոքի ակցիային 1000-ից ավել մարդ էր մասնացկում նրանց թվում էին 37 երկրից ավելի քան 200 կարևոր անձիք։ Երթը կվերջանա Ժնևում՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

 Իհսան Քուրթը, հանդես գալով Համերաշխության Պլատֆորմի անունից , նշել է ,որ Թուրքական պետությունը մարդկության դեմ ոճիր է իրականցնում։ Քուրթը նաև հայտարարել է, որ Աֆրինում սկսված ռազմական գործողությունները ուժեղացնելու է ԻՊ-ին։ Քուրթը այնհուհետև շեշտել է, որ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար անհրաժեշտ է Ռոժավայի սահմանը հայտարարել թռիչքների համար արգելված գոտի։

«Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող ռազմագործողությունների պատճառով, ամեն օր կանայք և  երեխաներ են մահանում։ Միզագային դատարանները պետք է դատապարտեն մարդկության դեմ իրականացվող այս  կոտորածները։  Բոլոր ժողովրդավար հանրություններին, ՄԱԿ-ին և միջազգային կառույցներին  կոչ ենք անում այս հարցի վերաբերյալ քայլեր ձեռնարկել»- նշել է նա։

 Լոզանի փոխքաղաքապետ։ Քրդերի դեմ իրականցվող հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն 

Բողոքի երթին մասնակցում է նաև Լոզանի փոխքաղաքապետ Դավիթ Փայոթը ։ Լոզանի փոխքաղաքապետը կոչ է արել անհապաղ դադարեցնել քրդերի նկատմամբ իրակակնցվող հարձակումները։

 Քոչ։ Քրդերի պայքարը Լոզանի պայմանագրով անվավեր համարվեց

KCDK-ի (Եվրոպայի քրդական ժողովրդավար հասարակության կոնգրես) համանախագահ Կուքսել Քոչը հիշեցրել է , որ հիմա գնտվում են մի շենքի դիմաց, որտեղ կնքված պայմանագրի հետևանքով  քուրդ ժողովուրդը բաժանվեց 4 տարբեր մասերի։ Քրդերի պայաքարի Լոզանի պայմանագրով անվավեր համարվեվեց։

 Դիջլե։ Ցանկանում են ինստիտուցիոնալացնել ֆաշիզմը  

Քուրդ քաղաքագետ Հաթիփ Դիջլեն նշել է, որ Թուրքիան՝ Աֆրինում ռազմական  գործողություններ իրականացնելով, կրկին ցանկանում է փոխել տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը։ Թուրքիան այս քայլով ցանկանում է մոբիլիզիացնել ազգայնական խմբերին։

 Լոզանի քաղաապետարանի խորհրդի անդամ Փարչարդը նշել է, որ Շվեյցարիան հավատարիմ է միջազգային պայանագրերին, այդ իսկ ատճառով այս հարցում չի լռի։

 Շվեյցարիայի ֆեդերալ ժողովի պատգավոր Լաուրենս Ֆիլեման Ռիելը հայտարարել է, որ Թուրքիան մինչև այս թիրախավորել էր  իր երկրի տարածքում ապրող քրդերին, իսկ հիմա՝ Աֆրինի քրդերին։ Ռիելը քննադատել  է Եվրոպական երկնրներին  այս հարցում լուռ մնալու համար։ Առաջիկա օրերին այս հարցը կքննարկվի Շվեյցարիայի Ֆեդերալ ժողովի գլխավոր խորհրդում։

 Երթի ժամանակ կկազմակերպեն մի շարք կոնֆերանսներ։ Երթը կավարտվի փետրվարի 16-ին՝ Միավորված Ազգերի Կազմակերպության շենքի մոտ։

 

Այս մասին հայտնում է «mezopotamyaajansi.com» լրատվական գործակալությունը