Սիրիայի Արաբական Բանակը ԻՊ-ին պատկանող զենքերի հսկայական պահուստարան է հայտնաբերել Դեյր-Էլ-Զորի մերձակայքում։
Զեկույցի համաձայն՝ Սիրիայի Արաբական Բանակը բռնագրավել է ԻՊ-ին պատկանող զենքերի պահուստարանը Ալբուքամալ ռազմավարական սահմանային քաղաքի հարևանությամբ գտնվող Ալ-Սայիալի և Հաշարի քաղաքներ ներխուժելուց հետո։
Զենքերի պահուստարանում եղել է մեծ քանակությամբ զինամթերք, ինքնաձիգներ, հակատանկային հրթիռներ, ականներ և պայթուցիկներ պատրաստելու համար նախատեսված քիմիական նյութեր։
Աղբյուրը՝ almasdarnews.com։