Հայաստանը Հնդկաստանում կմասնակցի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին» (WCIT)։ Տեղեկացնում է Itel.am-ը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է ԻՏՁՄ (UITE) ներկայացուցիչներին։
Կողմերը քննարկել են փետրվարի 19-21-ը Հնդկաստանում անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին» (WCIT) Հայաստանի պատվիրակության մասնակցության մանրամասները:
Վահան Մարտիրոսյանը ընդգծեց, որ ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը կնպաստի Հայաստանի` որպես տեխնոլոգիական զարգացած երկրի, վարկանիշի հաստատմանն ու միջազգային նոր կապեր ձեռք բերելուն։
Նշենք, որ WCIT-ն տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են համաշխարհային ՏՏ ոլորտի 2-3 հազար առաջատարներ` շուրջ 100 երկրներից։