Ամփոփվել են CAST փորձարարական նախագծի արդյունքները, որի նպատակն էր այլընտրանքային լոկալ ցանցեր ստեղծել Հայաստանի հեռավոր բնակավայրերում, որտեղ ինտերնետը դժվար հասանելի է, խնդրահարույց կամ պարզապես ոչ մատչելի։ Հաղորդում է Itel.am-ը։

Ծրագիրն իրականացրել են հայ-բրիտանական WICASTR ստարտափը, Միացյալ Թագավորության Կենտրոնական Լենքշր համալսարանը (UCLAN) եւ Impact Hub Yerevan-ը:

Նախագծի շրջանակում ընտրվել են Լեռնապատ, Կամարիս 7 Լճաշեն գյուղերը, որտեղ տեղադրվել են WICASTR-ի 26 սարքերը՝ բնակիչներին հնարավորություն տալով իրենց սմարթ հեռախոսների Wi-Fi-ի միջոցով օգտվել հետաքրքրող մեդիա բովանդակությունից: