Արևմտյան Հայաստանի Ադըյաման-Սամոսատում երաշտի պատճառով ջրամբարների ջրերը նահանջել են: Քաղաքի կենտրոնում խմելու ջուրը բաշխվում է հերթականությամբ: Հողագործների բերքի կորուստը հասել է 60 տոկոսի։ Պատյան մարմինները հայտարարում են, որ ջրամբարներում ջրի ծավալները հասել են «մեռած ծավալ» կոչվող մակարդակին:

Այս տարի վերջին 50 տարվա ամենաթեժ ու չոր տարին է, որն իր ազդեցությունն է թողել բոլոր ջրային աղբյուրներում: Ցավոք, ամբարտակները ցամաքում են: Շրջակայքում գտնվող ջրամբարների մեծ մասը չորացել է: Ջրային ռեսուրսներում լուրջ սակավություն կա:

Leave a Reply