ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍԱՏԱՆ- «Մունզուրի պաշտպանության կոմիտե»-ն արձագանքել է Օվաջըքում գյուղատնտեսական նշանակության հողերի առևտրամրցութի հանելու խնդրին։ «Մունզուրի պաշտպանության կոմիտե»-ի  նախագահ Ալի Հայդար Բենը նշել է , որ նման պայմաններում  ժողովուրդը ստիպված կլինի տեղափոխվել այլ վայրեր։

«Մունզուրի պաշտպանության կոմիտե»-ն տեղեկացնում է, որ Դերսիմի Օվաջըք վարչական շրջանի գյուղատնտեսական նշանակության հողերը  փետրվարի 15-ին կհանվեն առևտրամրցույթի։ Այս հողերը  «զբոսաշրջության, կրթության, գյուղատնտեսության և  անասնաբուծության ներդրումների» անվան տակ 49 տարով կտրամադրվեն շահագործման։  

«Mezopotamya» լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ «Մունզուրի պաշտպանության կոմիտե»-ն արձագանքել է ստեղծված իրավիճակին։

Մունզուրի պաշտպանության կոմիտե»-ի տարածած հայտարարության մեջ նշվում է․

«Այս քաղաքականության հիմնական  թիրախը, փոքր հողատարածքների միջոցով  իրենց ապրուստը վաստակող Օվաջըքի սոցիալական խումբն է։ Այս աենով լուրջ վնաս կհացվի գյուղատնտեսությանն ու անասնաբուծությանը։ Օվաջըքի կալվածատերերը ստիպված կլինեն լքել  իրենց հողերը և կենթարկվեն մինչև հիմա  շարունակվող ասիմիլիացոն քաղաքականությանը»։

Առևտրամրցույթի  հանված 3 խոշոր հողատարածքները գտնվում են Օվաջըքի տարածքում։ Օվաջըքի գավառապետ Ֆաթիհ Մաչօղլուն հյատարարել է, որ վարչական տարածքի սահմաններից դուրս գտնվող հողատարածքների տենդերին չեն խառնվի, բայց թույլ չեն տա վարչական տարածքի սահմանների ներսում գնտվող 2 հողատարածքի լիցնզավորմանը։

«Մունզուրի պաշտպանության կոմիտե»-ի նախագահը հիշեցրել է, որ նման բան 2013թ էլ է  տեղի ունեցել, սակայն այդ ժամանակ ոչ մեկ չի մասնակցել տենդերին։ Բենը նշել է, որ  այս ամենի կարևոր գործոններից մեկը՝ Օվաջըքի համայնքապետարանի  և ժողովրդի կողմից վերջին տարիներին համատեղ իրականացվող օրգանական գյուղատնտեսության տարածումը և դրա սպառումն է։

Այս ամենը հայտնվել է  և պետության, և թե մեծ ընկերությունների կենտրոնում։ Այսպիսով, այս տարածքները հանելով առևտրամրցույթի, ցանկանում են խոշոր ընկերություններ և խոշոր ներդրումներ ներգրավել։ Նրանք, հողերի՝ խոշոր ըկերություններին տրամադրելուն հետ մեկտեղ, ցանկանում են նաև, որ  ստեղծվի խոշոր արտադրական ձեռնարկություններ»,-  նշել է նա։

Բենը նշել է , որ տեղի բնակչությունը չի կրողանա հաղթել ընկերություններին։

«Եթե այսպիսի իրավիճակ ստեղծվի, ապա այստեղ արտադրությունը անհնար կդառնա: Ժամանակի ընթացքում բնկաչությունը ստիպված կհեռանա այս վայրերից։ Բնականաբար այստեղ ուրիշները կսկսեն բնակվել։ 1994թ իրականացված գյուղերի դատարակման ծրագիրը այսօր էլ  տնտեսակական ծրագրերի միջոցով է իրականացվում»,- հայտարարել է նա։

Բենը կոչ է արել դերսիմցիներին պայքարել առևտրամրցույթի դեմ։

«Մենք միասին պեք է պայքարենք։ Պետությունը այս հողերը առևտրամրցույթի հանելու տեղը թող հողերը տրամադրի  այն դերսիմցիներին, ովքեր դրա կարիքն ունեն։ Դերսիմում չկա մեկը, ով կարողանա վերցնել այդ հողերը։ Եթե լիներ, ապա 2013թ ձեռք կբերեին։Լսել ենք, որ այս հարցում հետաքրքված են «Ջեվահիր Հոլդինգ»-ի ներկայացուցիչները։ Թույլ չենք տա, որ աչք դնեն մեր հողերի վրա։ Օվաջըքում դաշտ մշակող գյուղացին այժմ 5 դաշտ է մշակում։ Այս առևտրամրցույթը ուղղված է ոչ թե Դերսիմի ժողովրդին, այլ՝ սոցիալական խմբերին։ Մենք պետք է միավորվենք  Դերսիմի բնության ու մշակույթի դեմ  ուղղված այս գործընթացների շուրջ։ Պետք է պայքարենք բնության վնասմանն ուղղված այս կեղտոտ քաղաքականության դեմ»,- նշել է նա։