Կորսիկայի ասամբլեան միաձայն բանաձեւ է ընդունել, որով պահանջում է Թուրքիայի կողմից հայերի սպանդը ճանաչե որպես ցեղասպանություն։ Այդ մասին հայտնում է «France 3 Corse ViaStella» հեռուստաալիքը։

Բանաձեւի տեքստը փոխանցվելու է Ֆրանսիայի ԱԳՆ-ին, որպեսզի այն ուղարկվի Թուրքիայի կառավարությանը։ Բանաձեւի նախագիծը, որ ներկայացվել է տարածքային խորհրդական Ժան Բյանկուչիի կողմից, ստացել է տեղական ընտրովի ներկայացուցիչների լիակատար հավանությունը։

Նշենք, որ 2001. Հունվարին Ֆրանսիան դարձավ առաջին խոշոր եվրոպական երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Իսկ մի քանի երկրներ քրեական պատասխանատվություն են մտցրել դրա ժխտման համար։

 

Politics_2015-04-15_210$Motion déposée par Jean Biancucci au nom du groupe Femu a Corsica relative au génocide arménien 

 

 

http://news.am/arm/news/261938.html

Comments are closed.