Մոսկվայում Վալդայ միջազգային ակումբում անցկացված «Միջին Արևելքի իրադարձությունները» խորագրով կոնֆերանսի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը հանդիպել ու բանակցել է ՌԴ արտգործնախարարի հետ:

Այսօր կոնֆերանսում ունեցած ելույթից հետո Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախարարները խորհրդակցել են երկկողմ հարաբերությունների ու Սիրիայի հարցերի շուրջ: Նրանք քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ կատարված վերջին քայլերը:

Մոսկվայի Վալդայ ակումբում անցկացված «Միջին Արևելքի իրադարձությունները» խորագրով կոնֆերանսում Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի ու Ռուսաստանի դերակատարությունը միջինարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտությունների ու բախումների կարգավորման հարցում: «Տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը կարող է հիմնական դեր ունենալ երկխոսության միջոցով Պարսից ծոցի մոդելի փոխվելուն նպաստելու հարցում» ասել է նախարարը:

Երկուշաբթի օրը  Մոսկվայում կայացել է  «Ռուսաստանը Միջին Արևելքում դերակատարություն բոլոր ոլորտներում» թեմայով Միջին Արևելքի իրադարձությունների վերաբերյալ կոնֆերանսը:

Այս մասին գրում է «parstoday.com» լրատվական գործակալությունը: