Սա այն է, ինչ մենք այժմ անվանում ենք Մերձավոր Արևելք, որտեղ մարդիկ աճեցրին մշակաբույսեր, պահեցին կենդանիներ, կառուցեցին հնագույն քաղաքները, ստեղծեցին առաջին այբուբենը և գրեցին առաջին գրականությունը։ Բայց քանի որ այս առեղծվածներից շատերը տարածաշրջանի պատմության մեջ առատ են, որոշները չեն խուսափում մեզ պատմել Դրուզների ծագման և կրոնի մասին։

Ինչպես աշքենազի հրեաների, այնպես էլ դրուզ ժողովրդի ծագումը և կրոնը հրապուրել է պատմաբաններին, լեզվաբաններին և գենետիկներին։

Մոտ մեկ հազարամյակ ճանապարհորդները և նրանց հարևանները հետաքրքրվում և առաջ էին քաշում Իսրայելի, Սիրիայի և Լիբանանի սարերում ապրող այս մարդկանց ծագման և նրանց յուրօրինակ կրոնի մասին տեսակետներ։

Հրեա ճանապարհորդ Բենիամին Թուդելան, ով 1165թ․ անցել է Լիբանանի միջով, եվրոպացի առաջին գրողն է, ով հղում է կատարում դրուզներին իրենց իսկ անունով։ Նույնիսկ դրանից հետո, դրուզները հայտնի էին որպես լեռնաբնիկներ, և Բենիամինը նկարագրել է նրանց որպես անվախ զինվորներ, ովքեր կանգնած են հրեաների թիկունքին։ Բայց նա չի կարողացել նշել, թե որտեղից են ծագել դրուզները, և նա միակը չէ, որ տարակուսել է այս հարցի շուրջ։ Տարիների ընթացքում մարդիկ ենթադրում էին, որ դրուզները արաբ էին, պարսիկ կամ մերձավորարևելյան ծագում ունեին։

Կահիրեի խալիֆ ալ-Հաքիմի (996-1021թթ․) զեկույցները մեզ առաջին տեսակետն են հաղորդում դրուզների և դրուզների կրոնի մասին։ Ալ-Հաքիմը միսիոներների է ուղարկել ողջ Արաբիայով մեկ նոր հավատացյալներին հաղթելու համար։ Նրա միսիոներները պնդել են, որ դրուզները իսլամի շիա ուղղության իսմայիլական աղանդի ուրույն ճյուղավորման հետնորդներ են։ Ալ-Հաքիմի հանկարծակի անհետացումից հետո նոր խալիֆը վերացրեց այդ հավատքը Կահիրեում։

Դրուզները, ովքեր ապաստանեցին Իսրայելի, Լիբանանի և Սիրիայի սարերում, ոչ միայն փրկվեցին, այլև ծաղկում ապրեցին։ 11-րդ դարում Խաչակիրների արշավանքներից սկսած՝ դրուզները առանձնահատուկ դերակատարություն ունեցան տարածաշրջանում։ 11-րդ դարում դրուզները նաև փակեցին իրենց հավատքը նոր կրոնավորների առջև։ Հնարավոր չէ դառնալ դրուզ։ Սա նաև նշանակում է, որ մերօրյա դրուզները կրում են իրենց  դրուզ նախնիների գենետիկ ձեռագիրը։  

Բնակչության աշխարհագրական կազմի տեխնոլոգիան, որը անալոգային ձևով աշխատում է արբանյակային աշխարհագրական դիրքով, կիրառում է ԴՆԹ-ն արբանյակի փոխարեն, որպեսզի կանխագուշակի ԴՆԹ-ի նմուշի ամենավերջին աշխարհագրական ծագումը։ Դրուզների նախնիների ծագումը բացահայտելու համար Շեֆֆիլդի համալսարանի իմ լաբորատորիայում Իսրայելի Դրուզի ԴՆԹ-ի վրա ես կիրառեցի GPS տեխնոլոգիա։

Դրուզներից շատերին կարելի է հետևել Թուրքիայի ամենաբարձր սարերում, հյուսիսային Իրաքում, հարավային Հայաստանում և Զագրոսի լեռների գոտում՝ Արարատ լեռան ստորոտին՝ հնագույն Աշքենազին շատ մոտ։ Համեմատելով ներկա դրուզների ԴՆԹ-ն Լևանտի, Թուրքիայի և Հայաստանի 1000-4000 տարվա վաղեմության ԴՆԹ-ի հետ, իմ լաբորատորիան բացահայտեց այս ամենը։ Սա նշանակում է, որ գենետիկորեն, դրուզները, իրոք, տարբերվում են իրենց հարևաններից։ Ի տարբերություն պաղեստինցիների, բեդվինների և սիրիացիների, ովքեր 36-70 տոկոսով կրում են հնագույն Լևանտի ծագումը, Իսրայելի դրուզները միայն 15 տոկոսով են կրում Լևանտի գեներ, մոտ 80 տոկոսով նրանք հայկական ծագում ունեն։ Աշքենազի հրեաները, ի տարբերություն նրանց, մոտ 96 տոկոսով ունեն անատոլիական ծագում  և ընդամենը կես տոկոս Լևանտի ծագում։

Դրուզները երկար ժամանակ նախընտրել են ապրել բարձր լեռներում, ինչն օգնել է նրանց պահպանել իրենց փակ սոցիալական համակարգը, ինչպես նաև ապահովել նրանց պաշտպանությունը։ Մեր արդյուքները ցույց տվեցին, որ լեռներում ապրելու սովորույթը դրուզների մոտ գալիս է հնուց՝  իրենց նախնիներից, որը նրանք բերել են այժմյան Իրաքից, Հայաստանից և Թուրքիայից։ Բայց ինչո՞ւ են նրանք եկել Մերձավոր Արևելք։ Արդյո՞ք ԴՆԹ-ն կկարողանա պատասխանել մեր այս հարցին։

Բարեբախտաբար, քանի որ դրուզներն ունեն փակ սոցիալական կառույց, ամեն մի խումբը ի հայտ է բերում դրուզների պատմության մի կողմը։ Գենետիկ հետազոտությունը բերում է այն եզրահանգման, որ դրուզների ԴՆԹ-ն տեղի Լևանտի բնիկների հետ գլխավորապես խառնվել է 9-12-րդ դարերի միջակայքում։  

Սա համընկնում է 11-րդ դարում Սելջուկ թուրքերի արշավանքների տարեթվի հետ։ Մենք գիտենք, որ արշավանքներից հետո Սելջուկները բնակեցվեցին Իրանում, Անատոլիայում և Սիրիայում, և դրուզները 150 տարի անց առաջին անգամ արձանագրվեցին այդ տարածաշրջանում։

Հայերի և դրուզների միջև գենետիկ նմանությունը առաջ է քաշում այն տեսակետը, որ նրանք սելջուկյան նախնիներ ունեն։ Շատ հավանական է, որ խաչակրաց արշավանքների ժամանակ սելջուկները խառնվեին Լևանտի տեղաբնիկների հետ։ Նրանցից շատերը հավանաբար ընդունել են դրուզների հավատքը։ Դրա համար էլ դրուզների գենը ասես թանգարանի  առանձին սենյակ լինի մերձավոր արևելյան և Լևանտի ցուցադրության համար՝ ներառյալ խառը ժառանգությունը, որը հնարավոր չէ տարբերակել։ Այժմ մենք կարող ենք կողք կողքի դնել մնացած վկայությունները՝ վերականգնելու դրուզների պատմությունը։

Դուզների մերձավորարևելյան նախնիները հայտնվել են Բարեբեր Մահիկի մոտ, մի տարածք, որը տեսել է կենցաղի և գյուղատնտեսության զարգացում։ Ոչ զարմանալիորեն, դա նաև Մետաքսի ճանապարհի վրա գտնվող կարևոր կետ էր դեպի Կոստանդնուպոլիս և Անտիոք տանող առևտրային երթուղիներով։ Սա այն ժամանակ, երբ դրուզները հավանաբար հանդիպել են  Աշքենազի հրեաներին, ովքեր առանցքային դերակատարություն են ունեցել համաշխարհային առևտրի մեջ։

Դրուզների և աշքենազի հրեաների միջև գենետիկ նմանությունը շատ բարձր է, չնայած որ նրանք ծագել են  հնագույն տարբեր ժողովուրդներից՝ անատոլիական և հայկական։ Այնուամենայնիվ, չնայած նրանք նույն տեղից են սկսել, բայց տարբեր ճանապարհներով են գնացել։ 8-րդ դարում աշքենազի հրեաները լքեցին հնագույն Աշքենազը և տեղափոխվեցին դեպի հյուսիս՝ Խազարիա և արևմուտք՝ դեպի Եվրոպա։ Երկու դար անց, դրուզների նախնիները սկսեցին տեղակայվել Լևանտում՝ Խաչակրաց Արշավանքներին մասնակցելու համար։

Երբ դրուզները դարեր անց Պաղեստինում վերահանդիպեցին աշքենազի հրեաներին, նրանցից ևս ոչ մեկը չհիշեց իր մերձավորարևելյան ծագումը, և երկու ժողովուրդները զարգացրին հարուստ մշակույթ՝ ելնելով իրենց հազարամյա փորձից։ Ինչևէ, քանի որ երկու ժողովուրդներն էլ, մեծապես, քաջալերեցին համայքների միջև ամուսնական կապերը, յուրաքանչյուրն էլ պահպանեց մերձավորարևելյան մասունքներն իր ԴՆԹ-ի թանգարանում, որը մեզ թույլ տվեց պատմել այս 2000-ամյա պատմության ավարտը:

Աղբյուրը՝ aeon.co