Արևմտյան Հայաստանի Ադըյաման նահանգում սկսվել են հազարավոր տարիների վաղեմության Թուրուշ ժայռափոր գերեզմանների մաքրման աշխատանքները:

Պատմական և զբոսաշրջային բազմաթիվ տարածքների շնորհիվ Ադըյամանը հայտնի է որպես «բացօթյա թանգարան»։ Այս դամբարանները նույնպես կենդանության շունչ են տալիս պատմությանը: Կոմմագենի Կենդանացման Նախագծի շրջանակում 60 եզակի և գեղեցիկ գերեզման ընդգրկող Թուրուշ ժայռափոր դամբարանները կբացվեն զբոոսաշրջության առջև:

Դամբարանների յուրաքանչյուր սենյակում առկա են տարբեր ճարտարապետական ոճեր և տարբեր փորագրություններ, զարդաքանդակներ: Այստեղի սենյակային դամբարանների առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն Փերրե անտիկ քաղաքի գերեզմանների, յուրաքանչյուր գերեզման ունի տարբեր ճարտարապետական ​​կառուցվածք:

Սա շատ բարձր մշակութային ներուժ ունեցող տարածաշրջան է: Այստեղ են գտնվում անտիկ շրջանից մեզ հասած մեծ և փոքր բլուրներ: Շրջակայքի ուսումնասիրության ժամանակ ի հայտ են բերվում բազմաթիվ մշակութային արժեքներ, որոնք պատկանում են տարբեր ժամանակաշրջանների։