Արևմտյան Հայաստանի Վանա լճի խորքերը դարձել են ստորջրյա սպորտի սիրահարների սիրելի վայրը: Արևմտյան Հայաստանի ամենամեծ լիճը` Վանա լիճը, բացի նրանից, որ գրավիչ է իր մուգ կապույտ տեսարանով և բնական գեղեցկությամբ, սկսել է գրավել նաև ստորջրյա սպորտի սիրահարների ուշադրությունը: Բաղեշ և Վան նահանգների սահմաններում գտնվող Վանա լճի խորքերը ուսումնասիրել և բացահայտել  ցանկացող ջրասուզակները գալիս են այստեղ առանց երկմտելու։

Վերջին ժամանակներս տեղի ունեցող միջազգային մրցումների միջոցով, կարողանալով իր համբավը տարածել ամբողջ աշխարհում,  Վանա լիճը այժմ հյուրընկալում է ինչպես ստորջրյա, այնպես էլ մյուս ջրային մարզաձևերի սիրահարներին: Վանա լիճը ջրասպորտի սիրահարների համար սուզվելու նոր կենտրոն դառնալու ճանապարհին է:

Հիշեցնենք, որ Վանա լճի լուսանկարն առաջինն ընտրվեց ՆԱՍԱ -ի կազմակերպած լուսանկարչական մրցույթում` հարյուր հազարավոր ձայներով գերազանցելով իր մրցակիցներին: