Արևմտյան Հայաստանի Վանի քաղաքապետարանը  Բաշքալեում իրականացնում է քաղաքի ոռոգման ջրանցքների ամենամեծ նախագիծը։ Կառուցվող 21 կիլոմետրանոց ջրանցքը կդառնա գավառի 6 թաղամասերի կյանքի աղբյուրը՝ ջուր մատակարարելով մոտ 35 հազար դեկար գյուղատնտեսական նշանակության հողերի:

Քաղաքապետարանը, որը գյուղական բնակավայրերում գյուղատնտեսությունն ու անասնապահությունը զարգացնող  իր պատրաստած ծրագրով գյուղացիներին հույս է տալիս, շարունակում է մնալ նրանց  կողքին, ովքեր շարունակ պայքարում են երաշտի դեմ:

Տարվող աշխատանքների ընթացքում 21 կիլոմետրանոց ոռոգման ջրանցքի հետ մեկտեղ կառուցվում են նաև 5 արհեստական լճակներ և բազմաթիվ ջրահեռացման և ճանապարհների անցման կետեր: Ջրանցքի նախագիծը, որը հույս է հազարավոր հողագործների համար, նրանց կուղղորդի նաև դեպի այլընտրանքային գյուղատնտեսական բույսերի արտադրություն: Կառուցման աշխատանքին մեծ ոգևորությամբ հետևող թաղամասի բնակիչներն ասում են, որ 60 տարվա ջրի խնդիրը վերջապես լուծվում է քաղաքապետարանի աշխատանքների շնորհիվ։