Թուրքական պետությունը և նրա վարձկանները թալանել են Աֆրինում գտնվող 60 պատմական վայրեր: Միայն 2021 թվականին Թուրքական պետությունը և նրա ավազակախմբերը  շինարարական տեխնիկայի միջոցով քանդել են կրոնական տաճարներն ու դամբարանները, պեղել են 15 պատմական բլուր:

Աֆրինի պատմական վայրերի տնօրինության համանախագահ Սելահ Սինոն հայտարարել է, որ թուրքական պետությունը փորձում է ոչնչացնել Աֆրինի պատմությունը և հավելել. «Նեբի Հուրի շրջանում շինարարական սարքավորումներով պեղումներ են կատարվել: Հռոմեական դամբարանը, որը գտնվում է Նեբի Հուրիից 650 մետր հարավ, փորվել և թալանվել է: 2019 թվականին Նեբի Հուրիում հայտնաբերված խճանկարը անօրինական, մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել է: Աֆրինի պատմական վայրերի տնօրինությունը գրանցել է այս հանցագործությունը»:

Սինոն ուշադրություն հրավիրելով Այն Դարայի պատմական ավերածությունների վրա ՝ այսպես է ասել. «Թուրքական պետությունը և նրա վարձկանները Այն Դարան վերածել են ռազմական ուսումնական կենտրոնի: Այնտեղ գտնվող հինավուրց առյուծի արձանը ո՞վ է գողացել, ոչ ոք չգիտի։ Աֆրինի ամենամեծ բլուրներից մեկի `Ջինդիրեսե բլրի վրա ռազմական հենակետ է կառուցվել»:

Քիլութիի բլուրը, որը  ավերված ու թալանված վայրերի թվում է, գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ -ի ցանկում:

Ահա ևս մեկ Թուրքական ցեղասպան ու թալանող քաղաքականության ապացույց։ Արևմտյան Հայաստանը, ի թիվս այս և նմանատիպ այլ հանցագործությունների, դատապարտում է Թուրքիայի վարած քաղաքականությունը և հիշեցնում, որ Արևմտյան Հայաստանի բոլոր պատմական ու մշակութային կառույցները նույնպես պարբերաբար թալանվել, ոչնչացվել և դեռ շարունակում են ոչնչանալ թուրքերի ձեռքով։