Արևմտյան Հայաստանի Գիրեսուն նահանգի Շապին Գարահիսար գավառը, որի մշակութային կառույցներն ու բնական գեղեցկությունները դեռևս չէին բացահայտվել, սկսել է իր տեղը զբաղեցնել զբոսաշրջության նախընտրելի ուղղությունների շարքում:

Սև ծովը և Արևմտյան Հայաստանի ներքին շրջանները միացնող երթուղու վրա գտնվող Շապին Գարահիսարում գտնվում են այնպիսի մշակութային արժեքներ, ինչպիսիք են պատմական Մարիամ  Աստվածածին վանքը, Թամզարա թաղամասը, ամրոցը, ինչպես նաև Սիլբեհանի լճակը և Չաղլայան ջրվեժը:  Ժայռոտ բարձունքի վրա գտնվող բնական քարանձավում կառուցված Մարիամ Աստվածածին վանքը ամբողջ ամառ այցելուների պակաս չի զգում: Նախկինում ուղղափառ հույներին ծառայած այս վանքը ուշադրության է արժանանում տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից: Շապին Գարահիսար ամրոցը, որը կարևոր պատմական կառույց է, գավառ այցելողների համար տեսարժան վայրերի թվում է: Շապին Գարահիսարը հազարամյակների պատմություն ունեցող կարևոր շրջան է, որը նախկինում հյուրընկալել է բազմաթիվ քաղաքակրթությունների և մշակույթների, և որտեղ տարբեր կրոններ և լեզուներ ապրում են կողք-կողքի։

Սիրելի տարագիր հայեր, եթե դուք էլ ցանկանում եք տեսնել մեր հայրենիքի այս դրախտային անկյունը, որտեղ ծնվել է հայ մեծ զորավար Անդրանիկ Օզանյանը, հիմա լավագույն ժամանակն է այնտեղ այցելելու և մեր նախնիների թողած ժառանգությանը անձամբ ծանոթանալու։