Միացյալ Նահանգները Թուրքիայում գործող և «Ալ-Քաիդա»-ի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ զբաղվող հինգ հոգու ներառել է պատժամիջոցների իր ցուցակում։

Հաղորդագրության համաձայն՝ այդ անձինք տարաբնույթ աջակցություն են ցուցաբերել ահաբեկչական կազմակերպության գործունեությանը Թուրքիայում։