Արևմտյան Հայաստանի Կեսարիա նահանգի հնագույն Քյուլթեփե քաղաքում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է առյուծի ծնոտի ոսկոր, որը թվագրվում է 4000 տարվա:

Անկարայի համալսարանի լեզվաբանության և պատմա-աշխարհագրության ֆակուլտետի հնագիտության բաժնի դասախոս պրոֆ. Դոկտ. Քուլակօղլուն Քյուլթեփեում լրագրողների առջև արած հայտարարության մեջ ասել է, որ 2021 թվականի պեղումների ընթացքում շրջանում գտնվող մեծ շենքի նկուղում գտել են բազմաթիվ կենդանիների ոսկորներ և մեծ գերաններ, ինչպես նաև՝ հայտնաբերվել են կերամիկական, մետաղական և ոսկորից պատրաստված բազմաթիվ իրեր:

Նշելով, որ ոսկորների գտածոները չափազանց կարևոր են Քյուլթեփեի և Արևմտյան Հայաստանի համար, Քուլակօղլուն այսպես ասաց. «Մեր կատարած պեղումների ընթացքում հայտնաբերել ենք առյուծի, արջի, լեռնային ոչխարի, եղջերուի և վայրի խոզի ոսկորների կույտ: Այս բոլոր ոսկորները պատկանում են մեծ, խոշոր և վայրի կենդանիներին: Դրանք կարելի է գնահատել հետևյալ կերպ. կենդանիներ, որոնք ապրել են Արևմտյան Հայաստանի Էրքիես լեռան շրջակայքում կամ բարձր լեռնային շրջաններում կամ էլ Սեբաստիայի շրջակայքում։ Մենք այդ ոսկորները թվագրում ենք 4 հազար տարեկան: Սրանք վայրի կենդանիներ են, որոնց որսալով են բերել Քյուլթեփե»: