«Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը մեկ հարկի տակ է հավաքել տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող մոտ 200 կազմակերպություն։

Այս տարի ավելի է ընդլայնվել մասնակիցների աշխարհագրությունը, և ներկա էին ընկերություններ 7 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Բելառուսից, Հնդկաստանից, Իտալիայից, Կոլումբիայից։

«Armenia Expo 2021»-ն կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Logos Expo Center ցուցահանդեսային ընկերությունը։ Այն մեկնարկել է սեպտեմբերի 16-ին և տևելու մինչև 18-ը։