Ախալքալաքից 22 կմ հեռավորության վրա է գտնվում Մերենիա գյուղը, որը գյուղացիների խոսքերով հիմնադրվել է մոտավոր 300 տարի առաջ: Ինչպես յուրաքանչյուր հայկական գյուղ, այնպես էլ Մերենիան ունի իր վանքերն ու սրբավայրերը:

«Կոռած ժամ» վանքը կառուցված է կարմիր քարով։ Դուռը կամարաձև է, հարավային պատին մեծ և երկար պատուհան կա, արևելյան պատի մոտ բազալտե քարով խաչ է ամրացված հիմքին։ Վանքի շուրջը հին գերեզմանոց է, որտեղ էլ պահպանված են ձիու և խոյի գերեզմանաքարեր։

Այս վանքը 2018 թ. մայիսին Վրաստանում մշակության հուշարձանի կարգավիճակ է ստացել։ Տեղացիները այն անվանում են «Կոռած ժամ» (ջարդված)։ Այն X-րդ դարի է կառույց է: Մերենիայի վանքը ևս ճանաչվեց մշակութայի ժառանգության հուշարձան։  Այստեղ գալիս են  տարբեր գյուղերից գալիս մատաղ են անում, հիմնականում ընդունված է այստեղ գալ Զատկական տոներին, հարևան գյուղերից ևս գալիս են: Մերենիա գյուղում վստահեցնում են, որ մատուռը հայկական է:

 

Հայ ժողովրդական «Թելինե, մելինե» երգ

https://www.youtube.com/watch?v=hjufC4Z2744