ԿԻԼԻԿԻԱ  – Դերսիմցի արվեստագետ Մեթին Քահրամանը Մայրենի լեզվի միջազգային օրվա հետ կապված զրուցել է «PİRHA»  լրատվական գործակալության հետ։ Նա նշել է, որ մայրենի լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ, մայրենի լեզվի խորքում բնություն, հավատք կա։ Մեթին Քահրամանը Մայրենի լեզվի  միջազգայի օրվա կապակցությամբ  շնորհավորել է մահացած լեզուներով խոսացող մարդկանց։

Թուրքերենից բացի բոլոր լեզուների վրա ճնշուներ են գործադրվում

«Մայրենի լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ։ Մի ամբողջ մշակույթ է, լեզվի խորքում կա  հավատ, կա բնություն, նրա խորքում ամեն ինչ կա։ Այսօր բոլորը գիտեն, որ Դերսիմում և ողջ Արևմտյան Հայաստանի տարածքում թուրքերենից բացի բոլոր լեզուների նկատմամբ ճնշումներ են գործադրվում։ Դերսիմում մենք այլևս չենք կարողանում մեր մայրենի լեզվով խոսել։ Այսպիսի մի իրավիճակ է ստեղծվել», — նշել է Քահրամանը։

«Ստեղծված իրավիկճակում արվեստագետները, մտավորականները պետք է ուսումնասիրություններ  կատարեն, իհարկե,այա հարցում պետք է շատ զգայուն լինեն։ Որպես համայնք պետք  է տեր կանգնենք մեր լեզվին, գյուղերում  դեռևս շարունակում են խոսել զազայերենով։ Եթե համայնքը որոշի, որ պետք է տեր կանգի մայրենի լեզվին, ապա այլընտրանք չի լինի, եթե համայնքը ասի որ կվերկենդանացնենք մեր մայրենի լեզուն, ապա դրա համար ուրիշ ճանապարհներ չեն լինի։ Հատկապես ցանկանում եմ շնորհավորհանքներս հղել անհետանալու վտանգի տակ գնտվող  լեզուներով խոսացող մարդկանց։ Բոլորին շնորհավորում եմ Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ»-իր խոսքում  ընդգծել է արվեստագետը։