Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում սկսեցին տեղալ երկար սպասված անձրևները: 20 րոպե շարունակ տեղացած հորդ անձրևը բացասաբար է անդրադարձել քաղաքի և բնակիչների վրա։

Հիմնարկների տերերը մեծ ջանքեր են գործադրել` իրենց հիմնարկի տարածք լցված ջուրը հեռացնելու համար: Տեղացող անձրևը փողոցներում և պողոտաներում ջրի լճակներ է առաջացրել: Դժվար կացության առաջ է կանգնել նաև երթևեկությունը: Պատկան մարմինները ձեռնարկել են ջրահեռացման միջոցառումներ՝ հնարավորինս արագ բացելու փողոցները՝ երթևեկության համար։