Արևմտյան Հայաստանի Քիլիս նահանգում(Կիլիկիա) 1989 թվականից սկսված պեղումների արդյունքում ի հայտ եկած սահմանամերձ Օյլում բլրում բացահայտված նոր կառույցներն ու պատմական արտեֆակտներն ապացուցում են, որ այս վայրը եղել է վարչական կենտրոն և ռազմական բազա։

Պեղումների խմբի ղեկավար պրոֆ. դոկտոր Աթիլլա Էնգինը և իր խումբը  Օյլում բլրում շարունակում են պեղումները: Ինչպես նշում է Էնգինը՝ կամաց կամաց ջրի երես են դուրս գալիս երկաթի և բրոնզի դարերին պատկանող  պատմական արժեքները, որոնք ոգևորություն են առաջացնում։ Նրա խոսքով՝ 2021 թվականին կատարված պեղումների ժամանակ ի հայտ եկած 3800-3900 տարեկան թվագրվող հուշարձան-կառույցը, խեթական թագավորի կնիքն ու գրությունները, սեպագիր արձանագրությունները հաստատում են այն կասկածները, որ տարածաշրջանը ծառայել է որպես կարևոր վարչական կենտրոն և ռազմական բազա:

Օյլում բլուրն իր չափերով, որպես բլուր, Արևմտյան Հայաստանի եւ տարածաշրջանի ամենամեծ բնակավայրերից է: Դատելով նրա գտնվելու վայրից, ինչպես այսօր Քիլիսն է սահմանամերձ քաղաք, այնպես էլ Օյլում բլուրն է նախկինում եղել սահմանամերձ քաղաք: