Եվրախորհրդի նախարարների կոմիտեն Թուրքիային ժամանակ է տվել մինչև սեպտեմբերի 30 -ը ՝ պահանջելով ազատ արձակել Սելահաթթին Դեմիրթաշին և Օսման Քավալային, ովքեր պետք է ազատ արձակվեին ՄԻԵԴ-ի վճիռով և նրանց դատապարտվածությունները պետք է չեղարկվեին։

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեն անց է կացրել նիստ, որտեղ քննարկվել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների կատարման ընթացքը վերահսկելու հարցը։ Նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

Կոմիտեն հիշեցրեց, որ հատկապես Անկարայի 22 -րդ ծանր հանցագործությունների դատարանում ընթացող գործը և Գերագույն դատարանի որոշումը, որոնք հարուցվել են Դեմիրթաշի՝ անձեռնմխելիության և խոսքի ազատության շրջանակներում հնչեցրած հայտարարությունների պատճառով, ինչպես նաև նրա դեմ կիրառված բոլոր բացասական պատժամիջոցների հետևանքները պետք է վերացվեն:

Կոմիտեն որոշեց  Քավալայի ազատ արձակմանը սպասել մինչեւ դեկտեմբերյան նիստը: