ՄԱԿ-ը իր նոր զեկույցում հայտարարել է, որ մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները կավելանան 16 տոկոսով և աշխարհը դեռ հեռու է Փարիզի Համաձայնագրի այն կետից, որտեղ նշվում է գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճանից ցածր պահելու միտումը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ «աշխարհը աղետի ճանապարհին է, որը տանում է դեպի ջերմաստիճանի 2.7 աստիճան բարձրացում»:

Նշելով, որ Փարիզի Համաձայնագրով՝ գլոբալ ջերմաստիճանի աճը 1,5 աստիճանից ցածր չպահելու դեպքում շատ զոհեր կլինեն, Գուտերեշը ասաց. «Մենք ունենք նպատակին հասնելու միջոցներ, բայց մեր ժամանակն անսահման չէ»:

Նշելով, որ G20 երկրները պատասխանատու են ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 80 տոկոսի համար, Գուտերեշը հայտարարել է, որ ջերմոցային գազերի արտանետումների 45 տոկոս կրճատումը պետք է կատարվի մինչև 2030 թվականը: