Բռնազավթված Արևմտյան Հայաստանի Շըրնաքի Գաբար լեռան շրջանում սկսված ռազմական գործողությունը շարունակվում են, իսկ Էվան և Բենաթ շրջաններում ռազմական ուղղաթիռից արձակված կրակի հետևանքով առաջացած հրդեհը ուժգնանում է: Մեկ շաբաթ շարունակվող հրդեհին «անվտանգության» նկատառումներով պետական մարմինները չեն միջամտում:

Ինչպես տեսնում ենք՝ սա առաջին դեպքը չէ, երբ թուրքական կառավարությունը միտումնավոր հրդեհում է տարածաջրջանի անտառները՝ մեծ նյութական ու բարոյական վնաս հասցնելով թե մարդկությանը և թե բնությանը: Դեռ մի բան էլ փորձում է այդ հանցանքը բարդել բոլորովին անտեղյակ անհատների վրա: