Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել երեք ուղղություններով ՝ Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: 

Ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են ականազերծել օբյեկտներն ու տեղանքը: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2290,25 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 960 պայթուցիկ առարկա: 

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական փոխազդեցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: