Western Armenia TV-ի եթերում «ճանաչենք մեզ» հաղորդման առաջին մասում, պատմաբան Լուսինե Գասպարյանը ներկայացրեց հայկական  Ուրարտու պետության (Արարատյան թագավորություն) կազմավորումը և զարգացումը։ Անդրադարձավ տնտեսական և մշակութային այն հնարավորություններին, որոնք  եղել են այն ժամանակ։ Մանրամասն խոսեց քաղաքաշինությունից, Ուրարտական արքաների կատարած լայնածավալ քաղաքաշինական աշխատանքներից և այն տեխնոլոգիաներից, որոնց շնորհիվ հազարամյակներ անց գտնվել են այնպիսի գտածոներ, որոնք փաստում են հայի՝ հնում ունեցած զարգացած տեխնոլոգիաների իրականությունը։ Պատմաբանը ներկայացրեց բարձունքներում կառուցվող բերդերի դերն ու նշանակությունը՝ քաղաքների և գյուղերի պաշտպանության համար։