Արևմտյան Հայաստանի Բյուրակն  նահանգի Քարաջեհեննեմ (Սև Դժոխք) կոչվող անտառների 35 հեկտար տարածքը «անվտանգության նկատառումներից» ելնելով կծառահատվի: Ազգերի ժողովրդավարություն կուսակցության (HDP)-ի Բյուրակնի պատգամավոր Էրդալ Այդեմիրը, ով տեղեկացրել է այդ մասին, ասել է. «Անտառների հատման դեպքում Բյուրակնը ապագայում ջրի մեծ պակաս կունենա»:

Ինչպես պնդում են հասարակական կազմակերպություններն ու քաղաքական գործիչները՝ Բինգյոլ կենտրոնի և Գենչ գավառի խմելու ջուրն ապահովում են այդ անտառները: Նրանք դեմ են անտառների հատման որոշմանը և համոզմունք են հայտնում, որ անտառահատումը զուտ քաղաքական բնույթ ունի: Ըստ նրանց՝ տեղի բնակիչները շատ անհանգստացած են զարգացումներից: Անտառային հրդեհներն ու հատումները տարածաշրջանում ամբողջությամբ քաղաքական են: Այդ ամենը՝ շրջանը մարդկանցից դատակելու քաղաքականություն է: