Երերույքի եզակի տաճարում սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00 Եվրոպական մշակութային ժառանգության օրերի շրջանակում կանցկացվի «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով դասական համերգ։ Այն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Եզակի այս կառույցում կայանալիք միջոցառմանը հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։

Նման մասշտաբի համերգ Երերույքում կայանում է առաջին անգամ։

Այս համերգով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ցանկանում է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը գրավել դեպի այս բացառիկ կոթողը։

Երերույքի տաճարը հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։ Երերույքի տաճարը՝ մասնագետների գնահատմամբ, վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է:

 

Հայ ժողովրդական «Համբարձման էրկուշաբթի» 

https://www.youtube.com/watch?v=XuKD2S4Udc0