Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ սեպտեմբերի 21-ին այցելեց Եռաբլուր պանթեոն՝ անկախության օրվա խորհրդով պայմանավորված։ Եռաբլուրում Արևմտյան Հայաստանի  պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց և ծաղկեպսակ խոնարհեց անմեղ նահատակների հիշատակին, ԱՍԱԼԱ-ի հերոսների և Արցախյան երկու պատերազմներում կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին։  

Եռաբլուր այցի տեսագրությունը կարող եք դիտել մեր յութուբյան ալիքով։