Արևմտյան Հայաստանի Մնձուրի հովտում պետական ​​ջրային տնտեսության ջանքերով շարունակվում է գետի հունի փոփոխման նախագիծը, որի ընթացքում  գետի էկոհամակարգի ոչնչացումը վտանգավոր չափերի է հասել: Փաստաբան Բարըշ Յըլդըրըմն այդ թեմայով հայտարարություն է արել. «Բնական կառույցների վրա որևէ կերպ արհեստական միջամտություն չի կարելի կատարել: Օրենքին դեմ է, որ աշխարհում միայն Մնձուր գետում բնակվող և էնդեմիկ համարվող Մնձուրի իշխանի ձվադրած տարածքները ոչնչացվեն շինարարական տեխնիկայի միջոցով»:

Ինչպես Արևմտյան Հայաստանի այլ տարածքներում, Դերսիմի աշխարհագրության նկատմամբ նույնպես թալանող քաղաքականությունը անդադար շարունակվում է: Արևմտյան Հայաստանը դատապարտում է բնության ու էկոհամակարգի հանդեպ տարվող այս անարդար մոտեցումը։