Արևմտյան Հայաստանի Վանա լճում՝ «Ծովափնյա տարածքների մաքրման միջազգային օրվա» միջոցառումների շրջանակում, Վանի քաղաքապետարանի աջակցությամբ լողափերում իրականացվել են մաքրման աշխատանքներ

Վանի քաղաքապետարանը, որը մեծ համբավ է ձեռք բերել Վանա լճի պաշտպանության նպատակով իրականացվող էկոլոգիայի մաքրությանը նպաստող ծրագրերով, աջակցում է նաև իրազեկման աշխատանքներին: 

Այս համատեքստում լողի փառատոն է անցկացվել  Տուշպա գավառի Լիմ կղզում, որը Վանա լճի ամենամեծ կղզին է: Փառատոնի նպատակն է ուշադրություն հրավիրել Վանա լճի գեղեցկությունների վրա:

Փառատոնից հետո մասնակիցները մաքրման աշխատանքներ են կատարել կղզու տարածքում: