Western Armenia TV-ի եթերում «ճանաչենք մեզ» հաղորդման երկրորդ մասում պատմաբան Լուսինե Գասպարյանը ներկայացրեց հայկական  Ուրարտու պետության զարգացած մշակույթը, խոսեց սեպագրական արվեստից, և այն գտածոներից, որոնք վկայում են Ուրարտու պետության հայկականությունը և հայաբնակ լինելը։ Պատմաբանը նշեց, որ պեղումների արդյունքում հայտնաբերված ոսկորների ԴՆԹ-ները ճշգրիտ կերպով համապատասխանում են ներկա հայի ԴՆԹ-ին։

Անդրադարձավ իտալական հեղինակավոր պարբերականների լայնածավալ հոդվածներին Հայաստան պետութան մասին, ինչպես նաև՝ Հայ-Ֆրանսիական արշավախմբի կատարած պեղումներին, որոնք այժմ ցուցադրվում են Էրեբունի պատմահնագիտական թանգարանում՝ թանգարանի տնօրենի անմնացորդ ջանքերի շնորհիվ։

Հարցազրույցը կարող եք դիտել մեր յութուբյան ալիքում։

 

 

https://www.youtube.com/watch?v=shda21cRT0g